Աշխարհ

18.02.2019 19:21


Ամենագեր չինացին կես տարվա ընթացքում նիհարել է 142 կգ–ով

Ամենագեր չինացին կես տարվա ընթացքում նիհարել է 142 կգ–ով

Չինացի տղամարդը կես տարվա ընթացքում նիհարել է 142 կգ–ով։

Նախքան նիհարելը Չինաստանի ամենագեր բնակիչը 334 կգ էր կշռում։ Ավելորդ քաշի պատճառով խնդիրներ էին առաջացել լյարդի, սրտի ու թոքերի հետ։

Նախորդ տարի տեղի բժշկական համալսարանն արշավ սկսեց «Գտի՛ր թիվ 1 գիրուկին» կարգախոսով և ամենածանր քաշով երեք հաճախորդի խոստացավ անվճար բուժում։ Ամռանը 19–ամյա չինացին ենթարկվեց 6–ժամանոց վիրահատության ստամոքսը փոքրացնելու համար։

Բժշկի խոսքով՝ վիրահատությունից հետո երիտասարդի ինքնազգացողությունը բարելավվել է, անգամ հասակն է աճել 2 սմ–ով, իսկ ոտքի չափը՝ նվազել 4 համարով։

ТАСС–ի փոխանցմամբ՝ այժմ Վան Հոանանը 192 կգ է կշռում և ուզում է նիհարել ևս 100 կգ–ով։ Քաշը գցելուն օգնում են սննդակարգի վերահսկողությունն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը