Լրահոս

17.02.2019 14:32


Գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 15-ին, անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ի վաղ առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա Հայկ Պողոսյանը և հայտնել, որ փետրվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով շենքի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, և տեխնիկական միջոցների գործադրմամբ, վնասել են թիվ 208 աշխատասենյակի դռան փականը, մուտք գործել ներս, սակայն իրենց կամքից անկախ, հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դա եղել է Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունների բաժնի աշխատասենյակը: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, կատարվածի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել նշված բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար, 45-ամյա Լուսինե Զաքարյանը, իսկ Հ. Պողոսյանը աշխատում է Արմավիրի մարզպետարանի պահակ:

Այս խորագրի վերջին նյութերը