Աշխարհ

16.02.2019 19:33


Հոլանդիայի իշխանությունները դեմ են, որ հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներ անցկացվեն

Հոլանդիայի իշխանությունները դեմ են, որ հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներ անցկացվեն

Թուրքիայի իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ եվրոպական երկրներում ապրող թուրքական համայնքը ժամանակի ընթացքում կարող է մոռացության մատնել մայրենի լեզուն։

Այդ նպատակով Թուրքիայի կառավարությանը կից «Արտերկրում ապրող թուրքեր և ազգակից հասարակություններ» թուրքական կազմակերպությունը որոշում է կայացրել 1 շաբաթվա ընթացքում եվրոպական 15 երկրի տարբեր դպրոցներում անցկացնել թուրքերենի և թուրքական մշակույթի դասընթացներ։

Սակայն Հոլանդիայի կառավարությանն այդ քայլը մտահոգել է։ Ըստ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտեի՝ այդ ծրագիրը կխոչընդոտի տեղի թուրքական համայնքի՝ հոլանդական հասարակության ինտեգրմանը:

«Նրանք աշակերտներին չեն սովորեցնելու, թե ինչպես պատրաստել թուրքական անվանդական քաղցրավենիքներ։ Այդ դպրոցները չեն ապահովելու թուրքական համայնքի ինտեգրումը՝ հոլանդական հասարակությանը։ Եթե նրանք այդ դպրոցներում տարածեն հակաժողովրդական գաղափարներ, ապա Հոլանդիայի կառավարությունը միջամտելու է։ Այդ նպատակով արդեն ուսումնասիրություններ ենք կատարում»։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը