Աշխարհ

15.02.2019 19:16


Սեքսի համար կոճակ է ստեղծվել

Սեքսի համար կոճակ է ստեղծվել

«Kickstarter» կայքում հայտնվել է «LoveSync» ընկերության «սիրո կոճակը», որն առաջացրել է հազարավոր մարդկանց հետաքրքրությունը։ Այն նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են զուգընկերոջը տեղյակ պահել, որ ուզում են զբաղվել սեքսով։

«Business Insider»-ի փոխանցմամբ՝ «LoveSync» հավաքածուն բաղկացած է լինելու երկու կոճակից, որոնք զուգընկերները կարող են պահել մահճակալի մոտ։ Երբ նրանցից մեկը սեղմի կոճակը, երկրորդը կունենա 15 րոպե նրան պատասխանելու համար։ Այդ դեպքում երկու կոճակի վրա էլ կանաչ լույս կվառվի։

Դա թույլ կտա զուգընկերներին արտահայտել սեքսով զբաղվելու իրենց ցանկությունը՝ չվախենալով ուղղակի հրաժարումից։ Այն զույգերին էլ, որոնք վաղուց են միասին, դա թույլ կտա «վերալիցքավորել զգացումները և որոշակի ռոմանտիկա մտցնել հարաբերություններում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը