Աշխարհ

15.02.2019 15:13


Մոսկվայում ադրբեջանցիները և չեչենները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ

Մոսկվայում ադրբեջանցիները և չեչենները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ

Ցանցում հայտնվել է տեսանյութ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ։ Կադրերից երեւում է, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության մի քանի վերակարգեր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ։ Նրանք ստիպել են ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ սկսվել է կռիվը՝ հրաձգությամբ։ Միջադեպի արդյունքում տուժել է մոտ տասը մարդ, նրանց բոլորին հոսպիտալացրել են։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել են ադրբեջանցիներ եւ չեչեններ։

Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, «Նեոլիտի» սեփականատեր Յաշար Ալիեւը ծեծկռտուքի ժամանակ հրազենով վիրավորվել է մեջքից։ Ինչպես տեղեկացնում է ՌԵՆ ՏՎ-ն, չարագործները կրակել են Ալիեւի Infiniti մակնիշի մեքենայի վրա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները կալանել են 17 մարդու, որոնք կասկածվում են կռվին մասնակցության մեջ։ Ռեստորանի աշխատակիցները պնդում են, որ հարձակվողների գլխավոր նպատակը վրեժն է ռեստորանատիրոջից։ Հայտնի է, որ այդ երեկո «Նեոլիտում» խոշոր միջոցառում էր նախատեսված։ Ինչպես պատմել են տեղի ունեցածի ականատեսները, կռվին մասնակցել է մոտ 100 մարդ, լսվել է մոտ 50 կրակոց։

Ինչպես նշում է «ՄԿ»-ն, ադրբեջանցիների եւ չեչենների միջեւ վեճի պատճառները պարզում են Պեչատնիկի շրջանի ներքին գործերի վարչության աշխատակիցները։ Հնարավոր է, որ ազգամիջյան ընդհարումը տեղի է ունեցել չեչենի հասցրած վիրավորանքի պատճառով։

Ադրբեջանցիները բռնել են տղամարդուն եւ հայհոյելով՝ ստիպել ներողություն խնդրել բջջայինի խցիկի առջեւ։ Վիրավորված չեչենը դիմել է հայրենակիցներին, նրանք էլ արդեն եկել են սրճարան ատրճանակներով։

Յաշար Ալիեւի խոսքերից հետեւում է, որ չեչենները որպես հյուր եղել են այդ հաստատությունում։ Անձնակազմը զեկուցել է, որ 40-50 չեչեն դիմակներով ներխուժել են հաստատություն, նրանք զինված են եղել օդամուղ ատրճանակներով, ասել է Ալիեւը ոստիկաններին։

«Հաստատությունում այդ ժամին 4-5 այցելու է եղել, ընտանեկան զույգեր։ Սկսվել է հրաձգություն, լուրջ տուժածներ չկան՝ աննշան վնասվածքներ ռետինե փամփուշտներից»։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը