Աշխարհ

15.02.2019 18:06


Օրական յոթ ժամից պակաս քունը կարող է մեծացնել ինսուլտի վտանգը. ամերիկացի բժիշկներ

Օրական յոթ ժամից պակաս քունը կարող է մեծացնել ինսուլտի վտանգը. ամերիկացի բժիշկներ

Մասաչուսեթսի ընդհանուր կլինիկական հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ օրական յոթ ժամից պակաս տեւողությամբ քունը կարող Է մեծացնել ինսուլտի ռիսկը: Համապատասխան գիտական աշխատությունը հրապարակված Է Nature հանդեսում, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը:

Հետազոտությունը կատարվել Է մկների վրա: Կրծողներին բաժանել են երկու խմբի. դրանցից առաջինը գիշերվա ընթացքում քնել Է ոչ պակաս, քան յոթ ժամ, իսկ մյուսին մշտապես արթնացրել են: Այն մկների մոտ, որոնց զրկել են քնից, արդյունքում դիտվել Է լեյկոցիտների մակարդակի բարձրացում եւ աթերոսկլերոտիկ թիթեղիկների աճ: Ընդ որում՝ խմբերից ոչ մեկում քաշի եւ խոլեստերինի մակարդակի փոփոխություններ չեն դիտվել: Հետազոտողների խմբին հաջողվել Է գլխուղեղում գտնել հիպոկրետին հորմոնը, որը կապված Է քնի ընթացքում ոսկրածուծի մեջ արյան սպիտակ բջիջների արտադրման հետ: Հորմոնի նվազեցված պարունակությունն Էլ հենց հանգեցնում Էր թիթեղիկների ձեւավորմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը