Աշխարհ

15.02.2019 14:57


Ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում Է տեղի ունեցել Փարիզի մետրոյում. France Info

Ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում Է տեղի ունեցել Փարիզի մետրոյում. France Info

Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետեւանքով ծանր վերքեր Է ստացել մեկ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտնել Է France Info պորտալը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես ժամը 8-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին) Ֆրանսիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի առաջին ուղեգծում: Հարձակվողը փախել Է պատահարի վայրից:

Նշվում Է, որ տուժածի կյանքը սպառնալիքի տակ Է: Նա դեմքի ու ձեռքերի ծանր այրվածքներ Է ստացել: Տեղի ունեցած մանրամասներն ու հանգամանքները ճշտվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը