ՆԱՏՕ-ն դիտարկում է Սև ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն դիտարկում Է Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին Բրյուսելում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Նա հայտնել Է, որ դաշնակիցները Բրյուսելում ոչ պաշտոնական նախաճաշ են անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակի հետ: Հանդիպմանը հաստատվել Է Սեւ ծովում կալանված ուկրաինական նավերը եւ նավաստիներին ազատ արձակելու ՌԴ-ին ուղղված կոչը:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները քաղաքական ու գործնական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, այժմ մենք մտածում ենք, թե Էլ ինչ կարող ենք անել… Մենք դիտարկում ենք Սեւ ծովում ներկայության հետագա ընդլայնման հնարավորությունը: Մոտ օրերս Սեւ ծովում մեր նավերը կմասնակցեն զորավարժությունների»,- ասել Է Ստոլտենբերգը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: