Աշխարհ

14.02.2019 17:14


Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Իրանի համագործակցության ամրապնդումը

Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Իրանի համագործակցության ամրապնդումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս Է հայտնել, որ Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային Էներգիայի, նավթի-գազի սեկտորում եւ այլ ուղղություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսական պետության ղեկավարն իր պաշտոնակցի հետ հանդիպում Է անցկացրել սիրիական խնդրին նվիրված Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովի նախաշեմին:

«Ընդհանուր առմամբ, մեր բոլոր պլաններն իրագործվում են: Մեզ համար չափազանց կարեւոր կլիներ ամրապնդել, ուժեղացնել այդ ուղղությունը»,-հայտարարել Է Պուտինը:

Նա նշել Է, որ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել Է 7,5 տոկոսով՝ մինչեւ 1,5 մլրդ դոլար: Պուտինն ընդգծել Է, որ Իրանից ներմուծումն ավելացել Է ավելի քան 40 տոկոսով:

«Ընդգրկուն համատեղ նախագծեր են առաջ շարժվում միջուկային Էներգետիկայում, նավթի-գազի սեկտորում եւ այլ բնագավառներում: Մենք շատ ուրախ ենք դրա համար: եվ հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր երկկողմ կապերի զարգացմանը»,-ընդգծել Է ՌԴ նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը