Աշխարհ

14.02.2019 17:10


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծանուցում է ստացել Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծանուցում է ստացել Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պաշտոնական ծանուցում է ստացել Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին, հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը պաշտոնական ծանուցում է ստացել 2019 թվականի փետրվարի 12-ի Պրեսպի համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, որում, ի թիվս այլոց, կողմերը նշում են իրենց համաձայնությունը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» անվանմանը», - նշել է նա։
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը ողջունել է այս իրադարձությունը և հավանություն տվել այն փաստին, որ Աթենքը և Սկոպիեն կարողացել են կարգավորել այս վեճը։
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը