Աշխարհ

14.02.2019 19:19


Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության 55 ներկայացուցիչ

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության 55 ներկայացուցիչ

Թուրքիայում 55 անձ է ձերբակալվել, այդ թվում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 2 թեկնածու:

Թուրքիայի Աղրը շրջանի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել 58 անձի նկատմամբ:

Ոստիկանության նահանգային ստորաբաժանումները Փաթնոսի, Թութաքի, Դողուբայազըթի (Բայազետ), Դիյադինի, Թաշլըչայի, Համուրի և Էլեշկիրթի (Ալաշկերտ) վարչական շրջաններում իրականացրած օպերացիայի արդյունքում 55 անձ է ձերբակալվել:

Նրանց թվում են HDP-ի կողմից առաջադրված Աղրըի համանախագահների թեկնածուներ Ադբուրահման Դողարը և Յելիզ Քարաասլանը: Երեք անձի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարված:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը