Թուրք-չինական հարաբերություններում առկա լարվածությունն աճում է
Թուրք-չինական հարաբերություններում առկա լարվածությունը չի թուլանում։ Թուրքիայում Չինաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել և Թուրքիայում գտնվող Չինաստանի քաղաքացիներին հորդորել լինել զգոն, պահպանել անվտանգության բոլոր կանոնները։
Լարվածությունը սկսել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի այն հայտարարությունից հետո, որով նա չինական իշխանություններից պահանջել էր փակել Չինաստանում գործողորոշ ճամբարներ, որտեղ պահվում են ույղուրական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ։
Աքսոյն այդ ճամբարները որակել է, որպես «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ կալանքի տակ են գտնվում բազմաթիվ ույղուրներ, ովքեր ըստ նրա՝ ենթարկվում են կրոնական, քաղաքական ճնշումների և ձուլման քաղաքականության։
Աքսոյը նշել էր, որ այդ ճամբարների փակման պահանջը Թուրքիայի կողմից նորից բարձրացվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկում իբր սպանվել էր ույղուր հայտնի աշուղ Աբդուրեհիմ Հեյիթը։
Ի պատասխան դրան՝ չինական կողմը հայտարարել էր, որ նման միջամտություններով Թուրքիան մեծ սխալ է գործում: