Աշխարհ

14.02.2019 13:53


Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Իրանին դիմակայելու. Փոմփեո

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Իրանին դիմակայելու. Փոմփեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել Է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը անհնարին են առանց Իրանին դիմակայելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոմփեոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին լրագրողներին Է մոտեցել մերձավորարեւելյան խորհրդաժողովի ընթացքում, որն ամերիկացիները կազմակերպել են Վարշավայում, եւ որն ընկալվում Է որպես հնարավոր հակաիրանական կոալիցիայի ուժերի ստուգատես:

«Անկարելի Է Մերձավոր Արեւելքում խաղաղության ու անվտանգության հասնել առանց Իրանին դիմակայելու: Դա պարզապես անհնարին Է»,-ասել Է Փոմփեոն՝ հիշատակելով Լիբանանում, Եմենում, Սիրիայում եւ Իրաքում Իրանի «չարանենգ ազդեցության» մասին:

Նեթանյահուն «պատմական բեկումնային պահ» Է համարել Վարշավայի համաժողովը, որին մասնակցում են հիմնական արաբական երկրների պատվիրակությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ:

«Իսրայելի վարչապետը եւ առաջատար արաբական երկրների արտաքին գործերի նախարարները կանգնել Էին միասին եւ անսովոր ուժով, պարզորոշությամբ եւ միասնությամբ հանդես Էին գալիս իրանական ռեժիմի ընդհանուր սպառնալիքի դեմ»,-ասել Է նա:

Նեթանյահուն շնորհակալություն Է հայտնել Փոմփեոյին հանդիպման կազմակերպման համար եւ կոչ Է արել նման փոխգործակցությունը շարունակել «այլ ձեւաչափերով, այլ ուղիներով, բայց եւ նույն նպատակով»:

Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Մինչդեռ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյան ընդգծել Է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «մեռելածին» Է որակել Վարշավայում Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովի կազմակերպումը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում Է հապճեպորեն՝ առանց հաշվի առնելու մերձավորարեւելյան եւ ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը