ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Հայաստանի քրեական իրականության վերաբերյալ «Wikileaks»–ի հրապարակումը
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը չի մեկնաբանում «Русский Репортер» կայքում «Բանդիտական Երևան» վերնագրի ներքո տեղադրված «Wikileaks»-ի փաստաթուղթը, որտեղ նշված են նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի գնահատականները Հայաստանի քրեական իրականության վերաբերյալ:
«Գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում «Wikileaks»-ի կողմից վնասակար հետևանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլև պետությունների հարաբերությունների վրա: Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը' մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում բոլոր հնարավոր քայլերը հետագայում նման խախտումները կանխելու համար», -ասված է ԱՄՆ-ի դեսպանատնից «Ազատություն» ռ/կ-ին տրամադրված պարզաբանման մեջ:
ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանն էլ նշել է, որ իրենք չեն կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որևէ բան ասել, սակայն կարող են խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին:
-Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա ձևավորվում է պետությունների արտաքին քաղաքականությունը: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում և առանձին վերցրած չեն կարող համարվել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ,-ասել է նա:

7or.am