Քաղաքագետ. «Բանակցային գործընթացը դեռ փակուղում չէ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն, անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ասել է, որ կողմերից ոչ մեկը չի նահանջել իր սկզբունքներից: Ինչ վերաբերում է բանակցությունները փակուղում հայտնվելու հարցին, քաղաքագետն ասել է. «Քանի դեռ կողմերից ոչ մեկը չի ասել, թե հետ է կանչում իր պատվիրակությանը, իր կողմի ներկայացուցիչներին ու անցնում է ռազմական գործողությունների, մենք կարող ենք ասել, որ դեռ փակուղի չկա։ Դա նշանակում է, որ կողմերի համար դեռ հնարավորություններ կան շարժվել դեպի խնդրի խաղաղ լուծում: Այս պահին կողմերից որևէ մեկի մոտ չկա քաղաքական կամք' վերջ տալու բանակցություններին ու անցնելու ոչ խաղաղ միջոցների։