Քվեարկությունից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է ԱԺ նիստերի դահլիճը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում քվեարկության է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Լարիսա Ալավերդյանի, Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի կողմից ներկայացված «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Վարման կարգով ելույթ է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայնը և հայտարարել, որ քաղաքական կոալիցիայի տեսակետը, որը ներկայացվել էր նախորդ անգամ, չի փոփոխվել, այլև ավելի է ամրապնդվել:
-Ուստի կոալիցիոն ուժերի անունից հայտարարում եմ, որ մենք քվեարկությանը չենք մասնակցելու,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:
Վարման կարգով ելույթ է ունեցել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն է հայտնել կոալիցիային իր տեսակետն ամրագրելու համար՝ նշելով, որ «Ժառանգությունն» էլ մնում է իր տեսակետին.
-Սա համազգային հարց է, սերունդների համար քվերակություն է, առանձին-առանձին պատգամավորների և մեր հավաքական ապագայի գրավականն է այսօր: Հայցում ենք Ձեր զորակցությունը, որ միաձայն անցնի այս համապետական նշանակության օրինագիծը,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագիծը դրել է քվեարկության, որին կողմ են քվեարկել 13 պատգամավոր, որոնցից էր նաև Տիգրան Թորոսյանը: Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Այսպիսով քվեարկությունը չի կայացել, որոշումը չի ընդունվել:
Քվեարկությունից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը լքել է ԱԺ նիստերի դահլիճը:

7or.am