Թրանսփարենսի Ինթերնեշնլ. «Ամենակոռումպացված ոլորտը համարվել է կրթական համակարգը»
Այսօր դեկտեմբերի 9-ին ողջ աշխարհը նշում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Ինչպես ցույց են տալիս Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները, շարքային քաղաքացիները, փորձագետները և գործարարները համակարծիք են, որ կոռուպցիայի ծավալները աճում են ողջ աշխարհում և կոռուպցիան մնում է համաշխարհային հիմնախնդիրների լուծման ճանապարհին եղած լրջագույն խանգարիչ գործոններից մեկը:
Ցավոք, Հայաստանը, ինչպես վկայում են տեղական և միջազգային փորձագետների ուսումնասիրությունները և հանրային կարծիքի հարցումները, շարունակում է մնալ համատարած և համակարգային բնույթ ունեցող կոռուպցիայի երկիր: Դա են վկայում Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ ինչպես ԹԻ երկու հիմնական համաթվերի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների այս տարվա տվյալները:
Այսպես, համաձայն ս.թ. հոկտեմբերի 26-ին հրապարակված ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) տվյալների' Հայաստանի ԿԸՀ արժեքը էլ ավելի է նվազել նախորդ տարիների ԿԸՀ համեմատ, և այժմ կարելի է պնդել, որ սկսած 2007թ.-ից երկարաժամկետ կտրվածքով առկա է դանդաղ և սահուն վատթարացում: Ընդ որում, իրավիճակը բարվոք չէր և դրանից առաջ, երբ այդ համաթվի արժեքը, որը փաստորեն չէր փոխվում սկսած 2003թ.-ից, նույնպես շատ ցածր էր և, ըստ մասնագետների, վկայում էր երկրում կոռուպցիայի համակարգային լինելու մասին:
ԹԻ-ի մեկ այլ համաթիվ էլ, 2010թ.-ի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը, հրապարակվեց այսօր և նրա' Հայաստանին վերաբերող տվյալները նույնպես մտորելու տեղիք են տալիս: Մասնավորապես, ըստ այդ տվյալների, Հայաստանում հարցվածների միայն 15 տոկոսն է գտնում, որ կոռուպցիայի մակարդակը երկրում վերջին երեք տարիներին նվազել է, և միայն 27 տոկոսի կարծիքով է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների ձեռնարկած քայլերն արդյունավետ են: Եվ թերևս ամենամտահոգիչն այն է, որ ըստ հայաստանյան հարցվողների, ամենակոռումպացված ոլորտը համարվել է կրթական համակարգը, և ԿՀԲ հարցման մեջ ընդգրկված և ոչ մի երկրում այդ համակարգն այդ աստիճանի կոռումպացված չի ընկալվում, ինչպես Հայաստանում:
Կոռուպցիայի իրավիճակի վատթարացում են արձանագրել նաև այլ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Համաշխարհային Բանկն իր Կառավարման ցուցանիշների Կոռուպցիայի վերահսկման ենթացուցանիշով, Հերիթիջ հիմնադրամի կոռուպցիայի ենթացուցանիշը և Ֆրիդոմ Հաուզի Կոռուպցիայի ցուցանիշը:
Միևնույն ժամանակ, Հայաստանում շարունակվում են ընդունվել նորանոր օրենքներ, որոնք նպատակաուղղված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և կոռուպցիայի կանխարգելմանը, ընդունվում է երկրորդ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը: Վերահսկիչ պալատը շարունակում է իր աղմկահարույց բացահայտումները պետական տարբեր մարմիններում տեղ գտած խոշոր չարաշահումների վերաբերյալ, իսկ թերթերը և հեռուստատեսությունը համարյա ամեն օր հրապարակում են իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն տարբեր հանցագործությունների համար ձերբակալված անձանց մասին տեղեկություններ: Սակայն, չնայած այս ամենին, մեր շարքային քաղաքացիները, փորձագետները և գործարարներն էլ ավելի կոռումպացված են ընկալում իրենց պետությունը:
Պատճառները, դժբախտաբար նույնն են, ինչ և նախկինում, որի մասին և' մեր կազմակերպությունը, և' շատ այլ կազմակերպություններ բազմիցս նշել են: Ժամանակն է անել համապատասխան հետևություններ, իսկ դրանցից գլխավորներն են.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն