Աշխարհ

11.02.2019 20:16


Բաքուն պատրաստ է Արցախի հայությանը տրամադրել լայն ինքնավարություն․ Մամեդյարով

Բաքուն պատրաստ է Արցախի հայությանը տրամադրել լայն ինքնավարություն․ Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հույս է հայտնել, որ հայկական զորքերը այս տարի դուրս կբերվեն Ադրբեջանի «գրավյալ տարածքներից։ Այդ մասին նա ասել է «The Korea Times»-ի հետ զրույցի ընթացքում՝ անդրադառնալով ԼՂՀ կարգավորման խնդրին։

«Հայաստանի ներկա ղեկավարությունը պետք է ցուցաբերի քաղաքական կամք հակամարտությունը կարգավորելու համար՝ հանուն խաղաղության կայացման, կայունության և զարգացման։ Մենք հույս ունենք, որ այս տարի որոշակի առաջընթաց կունենանք հայկական զորքերի՝ «գրավյալ տարածքներից» դուրս բերման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-ասել է Մամեդյարովը։

Մամեդյարովը նաև նշել է, որ Բաքուն պատրաստ է Արցախի հայությանը տրամադրել լայն ինքնավարություն։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը