Լրահոս

09.12.2010 11:04


ԱՊՀ պետությունների ղեկավարները պատրաստվում են վերանայել ռազմական համագործակցության հայեցակարգը

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, նախատեսվում է քննարկել և որոշումներ կայացնել մինչև 2015թ. ԱՊՀ ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծի վերաբերյալ։

Ըստ «УКРИНФОРМ»-ի թղթակցի՝ Ռուսաստան ժամանած ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ նախագծի ինը բաժինները պարունակում են դրույթներ, որոնք ներկայացնում են այն համակարգը, որի միջոցով հնարավոր կլինի համատեղ որոշումներով զարգացնել  ռազմական համագործակցությունը։

-Մինչև 2015թ. ընկած  ժամանակահատվածի համար հետագա ռազմական համագործակցության զարգացման հիմնական նպատակն է ռազմական համագործակցության ընդլայնումը՝ հիմնված գործընկերության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և  ազգային ու համատեղ անվտանգության հզորացման վրա,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը