Աշխարհ

11.02.2019 17:40


Թուրքիայում ոստիկանությունը չի թույլատրում քրդամետ կուսակցությանը բողոքի երթ կազմակերպել

Թուրքիայում ոստիկանությունը չի թույլատրում քրդամետ կուսակցությանը բողոքի երթ կազմակերպել

Թուրքական ոստիկանությունը թույլտվություն չի տվել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) մի խումբ պատգամավորներին Ստամբուլում երթ կազմակերպել՝ ի պաշտպանություն նույն կուսակցության պատգամավոր Լեյլա Գյուվենի։ Վերջինս արդեն 96 օր է, ինչ հացադուլ է անում։

Հացադուլի մի մասը նա անցկացրել է բանտում, այնուհետև նրան պայմանականորեն ազատ են արձակել, բայց պատգամավորը շարունակում է հացադուլը։ Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։

Երբ քրդամետ կուսակցության պատգամավորները հարցրել են արգելքի պատճառը, ոստիկանության աշխատակիցներից մեկը ասել է, թե 2018թ օգոստոսից սկսած՝ բոլորին արգելվել է այդ պողոտայով երթ կազմակերպել։

Գյուվենը թուրքական դատարանի կողմից մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու», ինչպես նաև «հօգուտ ահաբեկչական կազմակերպոթյան քարոզչություն անելու մեջ»։ Նրան սպառնում է մինչև 31 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը