Աշխարհ

11.02.2019 20:54


Ջիգարխանյանի նախկին կինը հղի է

Ջիգարխանյանի նախկին կինը հղի է

39-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ոճաբան Իրինա Կրիվկոն, ով Պրոխոր Շալյապինի եւ Վիտալինայի համար ֆոտոշարք է արել, հայտարարել է, որ Ցիմբալյուկը հղիության վաղ շրջանում է: Այս մասին գրում է zham.am–ը՝ «StarHit»-ին հղումով։

Վերջին ամիսները Պրոխոր Շալյապինն անցկացրել է նոր սիրելիի՝ Վիտալինայի հետ։ Նրանք միասին ճանապարհորդել են Ռուսասատանում եւ նույնիսկ երաժշտի հայրենիք են այցելել՝ Վոլգոգրադ, ուր Շալյապինն ընտրյալին ծանոթացրել է ծնողների հետ։ Օգտատերերին շփոթեցրել է Շալյապինի վերջին ճանապարհորդությունը դեպի Մեքսիկա, ուր նա միայնակ է եղել։

Ոճաբան Իրինա Կրիվկոն շտապել է բացատրել այս ամենը։ Նա պնդում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանսովսկայան խուսափում է երկար թռիչքներից, քանի որ հղիության վառ շրջանում է։ Նրա կարծիքով ապագա մայրիկը վախենում է ավելորդ ծանրաբեռնվածությունից։

Այս խորագրի վերջին նյութերը