Աշխարհ

11.02.2019 10:50


«Grammy–2019». Childish Gambino-ի «This Is America»-ն՝ տարվա լավագույն երգ

«Grammy–2019». Childish Gambino-ի «This Is America»-ն՝ տարվա լավագույն երգ

Լոս Անջելեսի «Staples Center» համալիրում կայացավ «Գրեմմիի» 61-րդ մրցանակաբաշխությունը։

«Լավագույն երգ» անվանակարգում «This is America» հիթի համար մրցանակի է արժանացել Դոնալդ Գլովերը, ով հանդես է գալիս Childish Gambino կեղծանունով։

Մրցանակաբաշխությունից օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Childish Gambino-ն որոշել է բոյկոտել արարողությունը. նա հրաժարվել էր ելույթ ունենալու առաջարկից: Արձանիկը հանձնել են երգի հեղինակներին՝ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Գերենսենին եւ հիփոփ կատարող Ջեֆրի Լամար Ուիլյամսին (Young Thug):

«Shallow» երգը՝ Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի կատարմամբ «Grammy» ստացավ լավագույն փոփ դուետի համար:

Քուփերը չէր եկել մրցանակաբաշխությանը, ուստի Լեդի Գագան պարգևն ստացավ միայնակ:

Դրեյքի՝ տարվա լավագույն երգի կոչմանը հավակնող «God՚s Plan»-ը լավագույն երգ ճանաչվեց ռեփ ոճում:

«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կոսովոյից բրիտանացի երգչուհի Դուա Լիպան: Ամերիկացի քանթրի կատարող Քեյսի Մասգրեյվը «Grammy» ստացավ «Տարվա ալբոմի»՝ «Golden Hour»-ի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը