Աշխարհ

09.02.2019 18:13


«Ես ռասիստ չեմ». Լիամ Նիսոնը բացատրել է՝ ինչու էր ուզում սևամոթ սպանել

«Ես ռասիստ չեմ». Լիամ Նիսոնը բացատրել է՝ ինչու էր ուզում սևամոթ սպանել

Բրիտանացի դերասան Լիամ Նիսոնը հայտարարել է, որ ռասիստ չէ։ Նման մեղադրանքներ են հնչել նրա հասցեին այն բանից հետո, երբ նա «Independent»–ի հետ զրույցում խոստովանել է, որ ուզում էր սևամորթ սպանել։ Այս մասին հայտնում է АВС–ն։

Նիսոնը պատմել է, որ այդկերպ ցանկացել է վրեժ լուծել իր ընկերուհու բռնաբարության համար։ Մոտ 40–ամյա աղջկան մեկ տարի առաջ սևամորթ տղամարդ է բռնաբարել։ Նիսոնը երկար ժամանակ զինված ման է եկել փողոցներով՝ մտադիր լինելով գնդակահարել հանդիպած առաջին իսկ սևամորթին։

Այս պատմությունը բացասաբար է ազդել նրա հեղինակության վրա։ Դերասանն ասել է, որ խնդիրը ռասսան չէ. իր վրեժը կլուծեր նաև այն դեպքում, եթե հանցագործը լիներ շոտլանդացի, իռլանդացի, լիտվացի կամ բրիտանացի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը