Աշխարհ

08.02.2019 16:13


Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

Այսօր վաղ առավոտյան մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսսովետի անվան թատրոնի առաջատար դերասան Սերգեյ Յուրսկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ Մոսսովետի թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցչին հղումով։ Նշվում է, որ դերասանը մահացել է սրտի կանգից:

Յուրսկին խաղացել է «Կորոլյով», «Նպատակի ընտրություն», «ՇԿԻԴ հանրապետություն», «Փնտրեք կնոջը», «Սեր և աղավնիներ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերում։ «Ոսկե հորթը» ֆիլմում (1968) մարմնավորել է Օստապ Բենդերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը