«Հասարակ» ապակու կտորով մատանին անգլուհուն անսպասելիորեն հարստացրել է (լուսանկար)
Անգլիայում բարեգործական ընկերության աշխատակից Դեբրա Գոդդարդը որոշել է վաճառել մատանին մորն օգնելու համար և անսպասելիորեն հարստացել։
33 տարի առաջ 10 ֆունտով գնած մատանու քարն անգլուհին հասարակ ապակու կտոր է համարել, սակայն երբ այն տարել է գնահատելու, ոսկերիչը հայտնել է, որ քարն իրականում 26,27–կարատանոց ադամանդ է։
Չհավատալով իր երջանկությանը՝ Դեբրան մատանին ստուգելու է տարել «Sotheby's» աճուրդի տուն։ Այնտեղ քարը 740 հազ ֆունտ ստեռլինգ են գնահատել։ «The Sun»–ի փոխանցմամբ՝ աճուրդային ծախսերից հետո կնոջը 470 հազ ֆունտ է հասել։ Այդկերպ 55-ամյա կինը ոչ միայն կարողացել է օգնել մորը, այլև զարդեր պատրաստող սեփական ընկերություն բացել և գիրք գրել իր հաջողության մասին։

7or.am