Աշխարհ

08.02.2019 15:11


Թուրքիայում PKK-ի քայլերգը երգելու համար կուսակցականներ են ձերբակալվել

Թուրքիայում PKK-ի քայլերգը երգելու համար կուսակցականներ են ձերբակալվել

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) սպանված զինյալներին հարգանքի տուրք մատուցելու և PKK-ի քայլերգը (մարշը) երգելու համար քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 16 անդամի ձերբակալելու որոշում է կայացվել:

Հունվարի 30-ին Մարդինի շրջանում HDP-ն ժողով է հրավիրել, որտեղ ներկայացվել են Թուրքիայի առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջադրված քաղաքապետերի թեկնածուները:

Ժողովում նաև գովեստի խոսքեր են հնչել PKK-ի զինյալների հասցեին: Այս կապակցությամբ Մարդինի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, որից հետո 16 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել:

Կասկածյալների թվում են HDP-ի Մարդինի նահանգային կառույցի համանախագահներ Ալի Սինջարը և Էյլեմ Ամաքը:

Մարդինի ոստիկանական ուժերի ձեռնարկած օպերացիայի արդյունքում որոշ կասկածյալներ և կուսակցության համանախագահներից Սինջարը ձերբակալվել են:

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը