Լրահոս

17.11.2010 15:28


Ինչո՞ւ են ՀՀ բուհերի ուսխորհուրդների նախագահները ՀՀԿ–ական

Ինչո՞ւ են ՀՀ բուհերի ուսխորհուրդների նախագահները ՀՀԿ–ական

Երևանի մի շարք բուհերի ուսխորհուրդների նախագահները հանդիպելով լրագրողների հետ՝ նախ շնորհավորել են ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, այնուհետև անդրադարձել իրենց գործունեությանն ու այն միջոցառումներին, որոնք ավելի հիշարժան կդարձնեն ուսանողների տոնը՝ ընդգծելով, որ այսօր բուհերում լավագույն ուսանողներին պարգևատրումներ են սպասում, ինչպես նաև տոնական համերգներ։

Հետաքրքրականն այն է, որ ասուլիսին ներկա ուսխորհրդի նախագահները ներկայացել էին կրծքանշաններով։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսխորհուրդների նախագահներ  Էմին Թորոսյանն ու Վոլոդյա Գասպարյանը կրում էին ՀՀԿ-ի կրծքանշանը, իսկ ԵՊՀ-ի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսխորհուրդների նախագահներ Ցոլակ Ակոպյանն ու Հասմիկ Ափյանը՝ իրենց բուհերի կրծքանշանները։ Երբ հետքարքրվեցինք նրանց կուսակցական պատկանելությամբ, պարզվեց, որ նրանցից միայն ԵՊՀ ուսխորհրդի նախագահն էր անկուսակցական, այն էլ այն պատճառով, որ ԵՊՀ կանոնադրությունն է դա արգելում։

Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում, որ բուհերի մեծամասնության ուսխորհուրդների նախագահները հենց ՀՀԿ-ից են, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը պատասխանել է, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դա չի արգելում։

-Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալու իր քաղաքացիական կոմղնորոշումը, սակայն ուսխորհրդի նախագահը պարատավոր է չտարածել կուսակցական գործունեությունը ուսանողական խորհրդի աշխատանքերում,-ասել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը, ով մի քանի անգամ հարցադրումը կրկնելուց հետո միայն խոստովանեց, որ ինքը ՀՀԿ-ին է անդամակցում։

 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Էմին Թորոսյանն էլ, ով ՀՀԿ-ի կրծքանշանը գերադասել էր իր բուհի կրծքանշանից, ասել է, թե կուսակցական լինելը չի խանգարում բուհում աշխատանքներ իրականցնել՝ մատնանշելով, որ 15 հգուց բաղկացած իրենց ուսխորհրդի անդամներից միայն ինքն է կուսակցական։

-Նման խնդրներ իրականում չկան, դա եղել է ավելի վաղ,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը