Աշխարհ

07.02.2019 17:11


Մխիթարյանը մարզվում է «Արսենալ»-ի ընդհանուր խմբի հետ

Մխիթարյանը մարզվում է «Արսենալ»-ի ընդհանուր խմբի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանն արդեն մարզվում է և առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր խմբի հետ:

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը մասնակցել էր «Արսենալ»-ի երիտասարդական թիմի խաղին: «Զինագործների» երիտասարդական թիմը մրցում էր «Վեստ Հեմ»-ի դեմ: Հանդիպումն անավարտ է մնացել եղանակային անբավարար պայմանների պատճառով: Առաջին կեսից հետո «Արսենալ»-ը հաղթում էր 3:0 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը մոտ երկամսյա դադարից հետո առաջին անգամն էր, որ մասնակցում էր խաղի: Հայ ֆուտբոլիստը նոր է վերականգնվել վնասվածքից:

Այս խորագրի վերջին նյութերը