Աշխարհ

07.02.2019 19:54


Մակրոնի` ապրիլի 24-ի վերաբերյալ որոշումը Թուրքիայում հիստերիա է առաջացրել

Մակրոնի` ապրիլի 24-ի վերաբերյալ որոշումը Թուրքիայում հիստերիա է առաջացրել

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հայտարարությանը:

Աքսոյը Մակրոնի որոշումը պայմանավորել է ներքաղաքական հանգամանքներով՝ նշելով, որ Մակրոնը հայ ընտրողների քվեն ստանալու հույսով փորձում է իրագործել տված խոստումը՝ հաշվի չառնելով Ֆրանսիայի ՍԴ և ՄԻԵԴ որոշումներն ու պատմական փաստերը:

«Մտահոգիչ է, որ մի քաղաքական գործիչ, ով անտեղյակ է օսմանյան պատմությունից, անտեսում է ֆրանսիական և եվրոպական իրավունքը և թուրքերի համար ծայրաստիճան զգայուն համարվող մի պատմական հարցի շուրջ միակողմանի դիրքորոշում ընդունում` հանուն անձնական, քաղաքական շահի»,- ասվում է Աքսոյի հայտարարությունում:

Մամուլի խոսնակը պնդել է, որ Օսմանյան կայսրությունում 500.000-ից ավելի մուսուլման է սպանվել հայ ապստամբների կողմից:

Նրա համոզմամբ` պատմության այդ ցավալի ժամանակաշրջանի լուսաբանմանը մեծ կարևորություն տվող Թուրքայի` «Պատմության համատեղ հանձնաժողով» հիմնելու առաջարկը դեռևս ուժի մեջ է:

Այս խորագրի վերջին նյութերը