Աշխարհ

07.02.2019 16:51


Քըլըչդարօղլու. «Խստորեն դատապարտում և մեծ ցավով ենք ընդունում Մակրոնի որոշումը»

Քըլըչդարօղլու. «Խստորեն դատապարտում և մեծ ցավով ենք ընդունում Մակրոնի որոշումը»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հայտարարությանը:

Քըլըչդարօղլուն նշել է, որ իրենք Էմանուել Մակրոնի հայտարարությունը մեծ ցավով են ընդունում և խստորեն դատապարտում են այն:

Քըլըչդարօղլուի հայտարարության մեջ նշվում է. «1915թ. տեղի ունեցած դեպքերը և՛ հայերի, և՛ թուրքերի համար մեծ տրավմա են եղել: Այդ դեպքերը մեծ ողբերգություն են առաջացրել` երկու ժողովրդի հիշողություններում թողնելով խոր վերքեր»:

Նա, մասնավորապես, ասել է, որ այս հարցում անհնար է երրորդ երկրների անտեղի և անհարկի որոշումներով ջնջել այդ ողբերգության հետքերը և բուժել հիշողություններում դաջված վերքերը:

«Անցյալում տեղի ունեցած ցավալի դեպքերի` օրակարգային քաղաքական հաշիվների նյութ դարձնելը չեն օգնելու կրկին կամուրջ կառուցել երկու ժողովրդի միջև: Անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք չեն առանձնացնի Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին, և նոր սերունդները ապագային կնայեն ոչ թե հակամարտողի տեսանկյունից, այլև խաղաղասիրաբար»,- գրել է Քըլըչդարօղլուն:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը