Աշխարհ

07.02.2019 19:36


Փարթամ կանայք կդառնան Ուգանդայի զբոսաշրջային տեսարժանիքը

Փարթամ կանայք կդառնան Ուգանդայի զբոսաշրջային տեսարժանիքը

Ուգանդայի զբոսաշրջության նախարարությունը երկրի փարթամ ու գրավիչ կանանց ներառել է զբոսաշրջային տեսարժանիքների ցանկ՝ հյուրեր գրավելու համար:

«Daily Monitor»-ի փոխանցմամբ՝ երկրի զբոսաշրջության նախարար Գոդֆրի Քիվանդան հայտարարել է «Միսս Փարթամ Ուգանդա» կոչվող գեղեցկության մրցույթի մեկնարկի մասին, որի եզրափակիչ փուլի մասնակիցները կորոշվեն հունիսին:

Fat-black-woman_STANDARD

«Մենք ունենք գեղեցիկ կանայք, որոնց հաճելի է նայելը: Իսկ ինչո՞ւ նրանց չօգտագործենք մեր զբոսաշրջային ինդուստրիան առաջ տանելու համար»,- ասել է Քիվանդան:

Կառավարական վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջությունն արժութային մուտքերի գլխավոր աղբյուրն է Ուգանդայի համար. երկիրն անցյալ տարի 1,4 միլիարդ դոլար է վաստակել այդ ճյուղի շնորհիվ: Զբոսաշրջիկների մեծ մասն Ուգանդա Է այցելում հիմնականում տեղական ֆլորան ու ֆաունան տեսնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը