Լրահոս

17.11.2010 15:18


«Forbes Media»–ի նախագահ Սթիվ Ֆորբսը պաշտոնից հեռացել է

«Forbes Media»–ի նախագահ Սթիվ Ֆորբսը պաշտոնից հեռացել է

Նախագահ Սթիվ Ֆորբսը և կազմակերպության գործադիր տնօրեն Թիմ Ֆորբսը հեռացել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։ Նրանց տեղը կզբաղեցնի Մայք Փերլիսը։

Սթիվ Ֆորբսը պահպանել է տնօրենների խորհրդի նախագահի և «Forbes Media»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, որը թողարկում է «Forbes» պարբերականը։ Թիմ Ֆորբսը կզբաղեցնի «Forbes Digital» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, ինչպես նաև կընդգրկվի «Forbes Media»-ի տնօրենների խորհրդի կազմում։

«Forbes» պարբերականի տպաքանակը գրեթե 900 հազար օրինակ է, իսկ հրատարակության կայքի  այցելուների թիվը ամսական հասնում է 15 մլն.-ի։ 1917թ.-ից հրատարակվող «Forbes»-ից բացի՝ «Forbes Media»-ն հրատարակում է նաև «ForbesLife» և «ForbesWoman» պարբերականները, ինչպես նաև «RealClearPolitics.com» և «RealClearSports.com» կայքերի սեփականատերն է։

Այս խորագրի վերջին նյութերը