Փայլանը մեջլիսում բարձրաձայնել է հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը օրեր առաջ Դիարբեքիրի Սիլվան շրջանում հայկական գանձեր որոնող ոստիկանների հարցը բարձրացրել է մեջլիսում: Հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցադիմումի մեջ Փայլանը թեմայի վերաբերյալ հետևյալ հարցերն է հղել Սոյլուին.
«1. Ի՞նչ տեղեկություններ կան այն մասին, թե «հայերին պատկանող թաղված ոսկիները գտնելու նպատակով փոսեր փորած» անվտանգության աշխատակիցները ինչքան ժամանակ են նման գործունեություն ծավալել, քանի փոս են փորել և մինչ այսօր ինչ քանակությամբ հայկական թաղված/թաքցված իրեր են գտել:
2. Հայկական և հունական մշակութային ժառանգության նմուշներ ու թաղված թանկարժեք իրեր մնացած շրջանների ոստիկանության աշխատակիցների նկատմամբ վերոնշյալ գործունեությամբ զբաղվելու համար քանի՞ իրավական գործընթաց է նախաձեռնվել:
3. Արդյո՞ք սկսվել է հետաքննություն այն պնդումների վերաբերյալ, ըստ որոնց քաղաքացիները մուտքը արգելված այնպիսի շրջաններում, ինչպիսին Սուրն է, այլ ոստիկանության աշխատակիցներ գանձախուզությամբ են զբաղվում:
4. Նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռք առնում գանձախուզության դեմ, որը մեծ վնաս է հասցնում մեր երկրի պատմական հարստություններին:
5. Ի՞նչ եք մտածում պատմական ժառանգություն հանդիսացող իրերի գողությունների ու գանձախուզության դեմ պայքարի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու մասին»:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանի պատմական շենքերից մեկի բակում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով: