Աշխարհ

07.02.2019 12:33


Պուտինը մասամբ չեղարկել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Պուտինը մասամբ չեղարկել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է, որպեսզի չեղարկեն վիզային ռեժիմը Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստան են մուտք գործում աշխատանքային և դիվանագիտական այցելություններով, կամ եթե բեռնատար մեքենաների վարորդներ են:

Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն` կարճաժամկետ աշխատանքային այցով մեկնող սովորական անձնագիր կրող Թուրքիայի քաղաքացիների, միջազգային փոխադրումների ոլորտում աշխատող թուրք վարորդների, ներառյալ դիվանագիտական ներկայացուցիչների համար, ովքեր Թուրքիայից կմեկնեն Ռուսաստան կգործի առանց վիզային ռեժիմ:

Նշվում է, որ Պուտինի որոշման ընդունումը կապված է Թուրքիայի հետ փոխադարձության սկզբունքով սովորական անձնագիր և դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին երկկողմ պայմանավորվածությամբ:

Նշենք, որ Թուրքիայի կողմից 2015թ. նոյեմբերին ռուսական SU-24 ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել: Ավելի ուշ սահմանված տնտեսական պատժամիջոցներից մի քանիսը չեղարկել էր:

Ինքնաթիռային միջադեպից ընդամենը 2 օր անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը որոշել է 2016թ. հունվարի 1-ից դադարեցնել Թուրքիայի հետ գործող ոչ վիզային ռեժիմը:

Այս խորագրի վերջին նյութերը