Աշխարհ

06.02.2019 20:10


Ականջակալներով երաժշտություն լսած 24-ամյա թայլանդցուն առավոտյան մահացած են գտել (լուսանկարներ)

Ականջակալներով երաժշտություն լսած 24-ամյա թայլանդցուն առավոտյան մահացած են գտել (լուսանկարներ)

Թայլանդի Չոնբուրի քաղաքում արտասովոր դեպք է տեղի ունեցել. 24–ամյա բանվոր Քրիթսադա Սուփոլն իր սենյակում մահացած է հայտնաբերվել։ Անկողնու կողքին նրա լիցքավորվող հեռախոսն է եղել։

«Mirror»-ի փոխանցմամբ՝ երիտասարդը քնելուց առաջ որոշել է երաժշտություն լսել ականջակալներով կամ ինչ–որ մեկի հետ զրուցել, մինչ հեռախոսը լիցքավորվում էր։ Սակայն ենթադրվում է, որ նա հոսանքահարվել է։ Տանտերը նրա ականջներում առավոտյան էլեկտրական բնույթի այրվածքներ է նկատել։

Ոստիկանների կարծիքով պատճառն էժանագին լիցքավորիչն է։ Նրանք խորհուրդ են տվել օգտագործել միայն հեռախոսի հետ առկա միջոցները։

Фото © ViralPressФото © ViralPress

Այս խորագրի վերջին նյութերը