Շուրջ 5 միլիոն Թուրքիայի քաղաքացիներ բնակվում են այդ երկրի սահմաններից դուրս: Այսպիսի տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հարցման:
Արտգործնախարարության ներկայացրած ցուցակում տեղեկություններ են տրամադրվել 152 երկրներում ապրող Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ:
Ներկայացված տվյալների համաձայն՝ Բութանում, Տոնգայում ու Թուվալույում Թուրքիայի քաղաքացիներ չկան: Հայաստանում, Պարագվայում, Սիրիայում, Հյուսիսային Կորեայում, Ուրուգվայում և 20 այլ երկրներում ապրող թուրքերի մասին տեղեկություններ չկան:
Թուրքիայի քաղաքացիներն, ըստ քանակական հերթականության, ապրում են հետևյալ երկրներում.
Արտերկրում Թուրքիայի 5մլն քաղաքացի է բնակվում

Գերմանիա - 2 մլն
Ֆրանսիա – 700 հզ
Հոլանդիա – 500 հզ
ԱՄՆ – 300 հզ
Ավստրիա -250 հզ
Բելգիա – 240 հզ
Ավստրալիա – 150 հզ
Շվեյցարիա – 130 հզ
Դանիա – 75 հզ
Կանադա- 70 հզ: