Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու մասին Մակրոնի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը:
«Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, առ այն որ ապրիլի 24-ն այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ է, որը ոչ մի իրավական հիմք չունի և հակասում է պատմական ճշմարտություններին»,- ասել է Էրդողանի խոսնակը:
Քալընը կրկին առաջ է քաշել պատմաբանների համատեղ հանձնաժողով հիմնելու Էրդողանի առաջարկությունները՝ դրանից հրաժարվողներին մեղադրելով պատմական դեպքերը շահարկելու փորձի մեջ:
Քալընը շեշտել է, որ հնարավորություն չեն տալու նրանց համար, ովքեր փորձում են անցյալը նենգափոխելով՝ պատմությունից ոխ, ատելություն և թշնամություն բխեցնել:
Շարունակելով միտքը՝ Քալընը, մասնավորապես, ասել է. «Ոչ ոք չի կարող Թուրքիային մեղադրել նրա չկատարած հանցանքի մեջ և բիծ թողնել մեր պատմության վրա: Քննադատում ու մերժում ենք իր երկրում քաղաքական խնդիրներ ունեցող պրն. Մակրոնի կողմից իրավիճակը փրկելու նպատակով պատմական իրադարձությունները քաղաքական ապրանք դարձնելը:
Տառապանքները մրցակցության մեջ դնելը և քաղաքական թեմա դարձնելը քաղաքական և բարոյական ստորություն է: Թուրքիան շարունակելու է աջակցել դրական նպատակ ունեցող ամեն տեսակ ջանքերին, որոնք արվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը համատեղ ցավի և արդար հիշողության մոտեցմամբ վեր հանելու համար»:
Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։
«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915թ.-ի հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը 2001թ.-ին, երկար պայքարից հետո, օրենքով ճանաչեց այն ու ապրիլի 24-ը հաջորդ շաբաթների ընթացքում կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել է Մակրոնը:
Ցեղասպանության հիշատակի ազգային օր ունենալու որոշման մասին Մակրոնը նաև թվիթերում է գրառում արել։