«Մենք առողջ մրցակցության կողմնակից ենք». ՌԴ-ում մեկնաբանել են Մինսկի կողմից Բաքվին «Պոլոնեզ» համակարգերի մատակարարումը
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը խնդիր չի տեսնում Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման հարցում:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք դա որևէ սպառնալիք է ներկայացնում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը:
Դրան ի պատասխան Շուգաևն ասել է. «Այո՛, Ադրբեջանն այսօր համագործակցում է ոչ միայն մեր, այլև մյուս գործընկերների, մասնավորապես՝ բելառուսների հետ: Դա մեզ համար խնդիր չի ստեղծում: Նախևառաջ մենք առողջ, նորմալ մրցակցության կողմնակից ենք, և երկրորդ՝ երկու երկիրն էլ ԱՊՀ անդամ են, այդ իսկ պատճառով ինչպե՞ս մենք կարող ենք դեմ լինել»,-նշել է զրուցակիցը:
Շուգաևն ընդգծել է, որ եթե ադրբեջանաբելառուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում «ողջախոհության շրջանակում, ռուսական կողմը չի կարող որևէ մեկին ինչ-որ բան թելադրել ու չի պատրաստվում նման բան անել»:
«Մենք առողջ մրցակցության կողմնակից ենք». ՌԴ-ում մեկնաբանել են Մինսկի կողմից Բաքվին «Պոլոնեզ» համակարգերի մատակարարումը
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը խնդիր չի տեսնում Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման հարցում:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք դա որևէ սպառնալիք է ներկայացնում ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը:
Դրան ի պատասխան Շուգաևն ասել է. «Այո՛, Ադրբեջանն այսօր համագործակցում է ոչ միայն մեր, այլև մյուս գործընկերների, մասնավորապես՝ բելառուսների հետ: Դա մեզ համար խնդիր չի ստեղծում: Նախևառաջ մենք առողջ, նորմալ մրցակցության կողմնակից ենք, և երկրորդ՝ երկու երկիրն էլ ԱՊՀ անդամ են, այդ իսկ պատճառով ինչպե՞ս մենք կարող ենք դեմ լինել»,-նշել է զրուցակիցը:
Շուգաևն ընդգծել է, որ եթե ադրբեջանաբելառուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում «ողջախոհության շրջանակում, ռուսական կողմը չի կարող որևէ մեկին ինչ-որ բան թելադրել ու չի պատրաստվում նման բան անել»:
Աղբյուրը՝ Tert.am