WikiLeaks.«Ինչո՞ւ հայերը չեն հավատում իրենց երկրի ապագային և արտագաղթում են»
«Wikileaks» սկանդալային կայքէջը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության հերթական դիվանագիտական արտահոսքը, որը վերաբերում է Հայաստանին: Հայաստանում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը արձանագրում է, որ Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով վաղուց էին մտածել արտագաղթի մասին՝ երկրում ներկա քաղաքական ճգնաժամը դարձել է ազդակ, որ իրենց այդ միտքը սկսեն գործնականում իրականացնել։
-Մեր տեսադաշտում է գտնվում նաև Հայաստանում միջին դասի մարդկանց անընդհատ մեծացող այն մասը, որոնք մտադրվում են արտագաղթել, այդ թվում նաև դեսպանատան մի աշխատակից, որը 12 տարվա աշխատանքային գործունեությունից հետո թողել է աշխատանքը` Չեխիայի հանրապետություն մեկնելու համար։ Միջին դասի ներկայացուցիչները մեզ պատմել են, որ ճգնաժամը վճռական դերակատարություն է ունեցել՝ դրդելով իրենց արտագաղթելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնել և ոչնչացրել է իրենց մեջ ապրող այն հույսը, որ Հայաստանը կայուն, բարգավաճ և անկախ ապագա է ունենալու,- ասված է հաղորդագրության մեջ։