Աշխարհ

05.02.2019 19:36


Ժոզե Մոուրինյոն մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել

Ժոզե Մոուրինյոն մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել

«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու գործով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, սակայն պորտուգալացի մարզչին հաջողվել է բանտային պատժից խուսափել՝ փոխարենը վճարելով խոշոր տուգանք:

Իսպանիայում բռնությունների հետ կապ չունեցող հանցագործությունների համար մինչև երկու տարվա ազատազրկման դեպքում հազվադեպ են բանտային պատիժ ստանում: Բանտի փոխարեն Մոուրինյոն վճարել է 182,500 եվրո արդեն սահմանված 2 միլիոն եվրո տուգանքի հետ միասին:

Իսպանական դատախազության տվյալներով՝ 2011-2012 թվականներին մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ աշխատելու ժամանակ Մոուրինյոն ընդհանուր առմամբ, չի վճարել 3,3 միլիոն եվրոյի հարկ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը