Էրդողանն ԱՄՆ-ին վերջնաժամկետ է ներկայացրել Սիրիայի քրդերի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըվերջնաժամկետ է ներկայացրել ԱՄՆ-ին։ Անկարան պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ն ստիպի Սիրիայի քուրդ զինյալներին՝ դուրս գալ Մանբիչից, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկիչներ։
Ինչպես հայտնի է, Թուրքիան երկար ժամանակ պահանջում է, որ քրդական ուժերը դուրս գան Սիրիայի Մանբիչ քաղաքից, սակայն առայժմ հաջողության չի հասնում այդ հարցում։ ԱՄՆ-ն Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ոչ թե ահաբեկիչներ, այլ կարևոր գործընկեր ահաբեկիչների դեմ պայքարում։
«Եթե մի քանի շաբաթվա ընթացքում ահաբեկիչները (քուրդ զինյալներ) Մանբիչից դուրս չգան, ապա մեր համբերության բաժակը կլցվի։ Մենք իրավունք կունենանք իրականացնել մեր ծրագրերը։ Երբ դանակը հասնում է ոսկորին, քայլեր ձեռնարկելու համար ոչ մեկից թույտվություն չենք խնդրում և ոչ էլ հաշվետվություն ենք տալիս։ Ոչ մի սպառնալիք, այդ թվում նաև պատժամիջոցները, մեզ մեր ճանապարհից չեն կարող շեղել»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն ԱՄՆ-ին վերջնաժամկետ է ներկայացրել Սիրիայի քրդերի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնաժամկետ է ներկայացրել ԱՄՆ-ին։ Անկարան պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ն ստիպի Սիրիայի քուրդ զինյալներին՝ դուրս գալ Մանբիչից, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկիչներ։