Սիրիայի զինված ուժերը Մանբիչում դիտակետեր են հիմնում
Սիրիայի բանակի գնդապետ Հասան Աբդելը հայտարարել է, որ իրենք Մանբիչ քաղաքում սկսել են դիտակետեր հիմնել։ Ըստ նրա՝ այդ ամենը սկսվել է այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը Մանբիչ քաղաքը հանձնեցին կառավարական ուժերին։
Սիրիացի գեներալը դա բացատրել է նրանով, որ ցանկացած պահի կարող են հարձակումներ լինել Մանբիչի վրա։ Նա նկատել է տվել, որ Թուրքիայի աջակցությունը վայելող մի շարք զինյալներ կան, որոնք կարող են սպառնալ Մանբիչին։
Թեև նա նշել է, որ սիրիական կառավարությունը բաց է բանակցությունների համար, սակայն ընգծել է, որ որևէ տարածք ոչ մի ուժի չի հանձնվելու։