Աշխարհ

05.02.2019 14:52


Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են խստացնել Ալիևին քննադատողների համար պատիժը

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են խստացնել Ալիևին քննադատողների համար պատիժը

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են խստացնել երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված «վիրավորանքների ու զրպարտության» համար օրինական պատիժը:

Ինչպես գրում է minval.az-ը, Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի Մեջլիս) նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասկերովը նկատել է, որ մի խումբ անձինք անպարկեշտ վարք են դրսևորում սոցցանցերում՝ ոտնձգություններ կատարելով նախագահի վարած «անկախ քաղաքականության» դեմ:

Նրա պնդմամբ՝ նախագահ Ալիևին զրպարտողները պետք է պատժվեն, և դրա համար անհրաժեշտ է կատարելագործել իրավական համակարգը:

«Այս խայտառակությանը պետք է վերջ դրվի: Այս մարդիկ պետք է հասկանան, որ չեն կարող քանդել մեր երկիրը: Նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի անվտանգության ու զարգացման երաշխավորն է, պետք է վերջ տալ մեր երկրի դեմ ուղղված «սևացնող» արշավին, դրա համար մենք պետք է կատարելագործենք մեր իրավական համակարգը»,-նշել է Ասկերովը:

Որոշ պատգամավորներ նաև նշել են, որ «որոշ շրջանակներ» փորձում են սադրանքների միջոցով Ադրբեջանը ներքաշել Մերձավոր Արևելքի երկրների ճգնաժամային վիճակի մեջ, և կոչ արել արտասահմանում Ադրբեջանի դեսպանություններին լրջորեն զբաղվել այդ հարցով:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը