ՀՀ ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ՕԵԿ քվոտայով ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար ԱրմենԵրիցյանը
-Ձեզ ՕԵԿ-ում ավելի շատ դուր եկավ գաղափարախոսությո՞ւնը, թե՞ որ Արթուր Բաղդասարյանը Ձեր ընկերն է, այդ պատճառով դարձաք ՕԵԿ-ական։
-Ե՛վ որ Արթուր Բաղդասարյանն է իմ ընկերը, և՛ գաղափարախոսությունը, քանի որ ես ուզում եմ, որ մենք ունենանք օրինաց երկիր, երկիր, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են։
-Բայց հիմա ընդհանրապես մոդա է հանրապետակա՛ն դառնալը։
-Ես գիտեմ համազգեստի մոդա, բայց այդպիսի մոդայից ես տեղյակ չեմ։
-Ձեր համազգեստին չե՞ք կարոտելու։
-Անպայման։ Ես 30 տարի կրել եմ այդ համազգեստը, ինչպե՞ս կարող եմ չկարոտել։
-Մի պետություն կմատնանշե՞ք, որտեղ բոլորն օրենքի առաջ հավասար են։
-Չի կարելի այդպես ասել, որ կա մի պետություն, որտեղ բոլորն օրենքի առաջ հավասար են։ Վերցնենք Ֆրանսիան, մյուս պետությունները, բոլոր տեղերում կան խախտումներ, իրավազանցներ, բայց բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն։ Դա երազանք է։
-Այսօր մամուլում հրապարակումներ են եղել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռացրել է Մհեր Շահգելդյանին, քանի որ վերջինը ՀՀարտակարգիրավիճակներինախարարության «Պետականռեզերվներիգործակալություն» ՊՈԱԿ-ըՀՀպաշտպանությաննախարարությունիցստացած 2,5 մլրդդրամիալյուրըփչացրել է, ապակեսգնովհանելվաճառքի:
-Ես տեղյակ չեմ ալյուրներից։
-Ասում են նաև, որ փոփոխությունները պարտադրված են եղել Սերժ Սարգսյանի կողմից։
-Այս փոփոխության հեղինակը եղել է Արթուր Բաղդասարյանը, և երկրի նախագահը համաձայնվել է։
-Դուք ՕԵԿ անդամ դարձաք, որ նախարա՞ր լինեք։
-Ես այդ հարցին պատասխանեցի։
-Եթե Արթուր Բաղդասարյանի հետ վաղեմի ընկերներ եք, ինչո՞ւ հենց սկզբից չմտաք այդ կուսակցություն։
-Ես ոստիկան եմ եղել, իսկ ոստիկանը ՀՀ սահմանադրությամբ իրավունք չունի լինել կուսակցական։
-Կարելի՞ է ենթադրել, որ Դուք երբևէ չեք մտածել գլխավոր ոստիկանապետ դառնալ, այդ պատճառով էլ թողեցիք ոստիկանությունը և դարձաք կուսակցական։
-Ես սովոր եմ կատարել իմ առջև դրված խնդիրները։ Ոստիկան թե առաջին տեղակալ՝ երկրորդական է։ Յուրաքանչյուր ոստիկան իր առջև դրված խնդիրներ ունի։ Երազել-չերազելն այլ խնդիր է։
-Եթե հանկարծ Ձեր պորտֆելը վերցնեն, դուրս կգա՞ք ՕԵԿ-ից։
-Ո՛չ, դուրս չեմ գա։ Դուք ինքներդ էլ կարո՞ղ եք հույս ունենալ, որ ես մնալու եմ։
-Եթե հանկարծ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տա, Դուք մնալո՞ւ եք ՕԵԿ-ում, եթե նույնիսկ առանց պաշտոն լինեք։
-Իհա՛րկե։ Ես պաշտոնամոլուցքով երբևիցե չեմ տառապել։
-Եթե ՕԵԿ-ը դուրս գա կոալիցիայից, կշարունակե՞ք մնալ ՕԵԿ-ում։
-Այո՛։
-Այնիպիսի ծիծաղով եք պատասխանում, կարծես կատակ եք անում, և Դուք էլ Ձեր ասածներին չեք հավատում։
-Ես միշտ էլ հավատում եմ։ Եթե ես ժպտում եմ, նշանակում է, որ ամեն ինչ լավ է։ Ծիծաղելը և ժպտալը տարբեր հասկացություններ են։
Արմեն Երիցյան
ՀՀ ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ՕԵԿ քվոտայով ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանը
-Ձեզ ՕԵԿ-ում ավելի շատ դուր եկավ գաղափարախոսությո՞ւնը, թե՞ որ Արթուր Բաղդասարյանը Ձեր ընկերն է, այդ պատճառով դարձաք ՕԵԿ-ական։
-Ե՛վ որ Արթուր Բաղդասարյանն է իմ ընկերը, և՛ գաղափարախոսությունը, քանի որ ես ուզում եմ, որ մենք ունենանք օրինաց երկիր, երկիր, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են։
-Բայց հիմա ընդհանրապես մոդա է հանրապետակա՛ն դառնալը։
-Ես գիտեմ համազգեստի մոդա, բայց այդպիսի մոդայից ես տեղյակ չեմ։
-Ձեր համազգեստին չե՞ք կարոտելու։
-Անպայման։ Ես 30 տարի կրել եմ այդ համազգեստը, ինչպե՞ս կարող եմ չկարոտել։
-Մի պետություն կմատնանշե՞ք, որտեղ բոլորն օրենքի առաջ հավասար են։
-Չի կարելի այդպես ասել, որ կա մի պետություն, որտեղ բոլորն օրենքի առաջ հավասար են։ Վերցնենք Ֆրանսիան, մյուս պետությունները, բոլոր տեղերում կան խախտումներ, իրավազանցներ, բայց բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն։ Դա երազանք է։
-Այսօր մամուլում հրապարակումներ են եղել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռացրել է Մհեր Շահգելդյանին, քանի որ վերջինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած 2,5 մլրդ դրամի ալյուրը փչացրել է, ապա կես գնով հանել վաճառքի:
-Ես տեղյակ չեմ ալյուրներից։
-Ասում են նաև, որ փոփոխությունները պարտադրված են եղել Սերժ Սարգսյանի կողմից։
-Այս փոփոխության հեղինակը եղել է Արթուր Բաղդասարյանը, և երկրի նախագահը համաձայնվել է։
-Դուք ՕԵԿ անդամ դարձաք, որ նախարա՞ր լինեք։
-Ես այդ հարցին պատասխանեցի։
-Եթե Արթուր Բաղդասարյանի հետ վաղեմի ընկերներ եք, ինչո՞ւ հենց սկզբից չմտաք այդ կուսակցություն։
-Ես ոստիկան եմ եղել, իսկ ոստիկանը ՀՀ սահմանադրությամբ իրավունք չունի լինել կուսակցական։
-Կարելի՞ է ենթադրել, որ Դուք երբևէ չեք մտածել գլխավոր ոստիկանապետ դառնալ, այդ պատճառով էլ թողեցիք ոստիկանությունը և դարձաք կուսակցական։
-Ես սովոր եմ կատարել իմ առջև դրված խնդիրները։ Ոստիկան թե առաջին տեղակալ՝ երկրորդական է։ Յուրաքանչյուր ոստիկան իր առջև դրված խնդիրներ ունի։ Երազել-չերազելն այլ խնդիր է։
-Եթե հանկարծ Ձեր պորտֆելը վերցնեն, դուրս կգա՞ք ՕԵԿ-ից։
-Ո՛չ, դուրս չեմ գա։ Դուք ինքներդ էլ կարո՞ղ եք հույս ունենալ, որ ես մնալու եմ։
-Եթե հանկարծ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տա, Դուք մնալո՞ւ եք ՕԵԿ-ում, եթե նույնիսկ առանց պաշտոն լինեք։
-Իհա՛րկե։ Ես պաշտոնամոլուցքով երբևիցե չեմ տառապել։
-Եթե ՕԵԿ-ը դուրս գա կոալիցիայից, կշարունակե՞ք մնալ ՕԵԿ-ում։
-Այո՛։
-Այնիպիսի ծիծաղով եք պատասխանում, կարծես կատակ եք անում, և Դուք էլ Ձեր ասածներին չեք հավատում։
-Ես միշտ էլ հավատում եմ։ Եթե ես ժպտում եմ, նշանակում է, որ ամեն ինչ լավ է։ Ծիծաղելը և ժպտալը տարբեր հասկացություններ են։
Հատվածը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը