Աշխարհ

05.02.2019 11:34


«Թուրքիան շարժվում է նացիստական Գերմանիայի ճանապարհով». գերմանացի գործիչ

«Թուրքիան շարժվում է նացիստական Գերմանիայի ճանապարհով». գերմանացի գործիչ

Թուրքիայի Աղրը նահանգի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է ազգությամբ քուրդ 2 քաղաքական գործչի նկատմամբ դատավճիռները։

Դատապարտվածերից մեկը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, Դիարբեքիր քաղաքի քաղաքապետ, ազգությամբ քուրդ Գյուլթան Քըշանաքն է, իսկ մյուսը՝ քրդական «Տարածաշրջանների դեմոկրատական կուսակցության» (DBP-ՏԴԿ) նախագահ Սեբահաթ Թունջելը։

Երկուսն էլ մեղադրվում էին «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեջ։ Քըշանաքն դատապարտվել է 14 տարի 3 ամսվա ազատարզկման, իսկ Թունջելը՝ ավելի քան15 տարվա ազատազրկման։

Հրապարակված դատավճիռներին արձագանքել է Գերմանիայի Հաննովեր քաղաքի նախկին քաղաքապետ Հերբերթ Շմալշտիգը։

«Քըշանաքի և Թունջելի դատավճիռներն ապացուցում են, որ Թուրքիան շարժվում է նացիստական Գերմանիայի ճանապարհով։ Ես ակնկալում եմ, որ Գերմանիայի կառավարությունը, Եվրամիությունը և քաղաքական ուժերը կձեռնարկեն ջանքեր, որպեսզի Թուրքիան դարձնեն իրավական երկիր։ Ես պահանջում են, որ Քըշանաքին և Թունջելին ազատ արձակեն: Նրանք, ըստ էության, քաղբանտարկյալներ են»։

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը