29 կգ կշռող աղջիկն անճանաչելիորեն փոխվել է շնորհիվ շոկոլադի (լուսանկարներ)
Անգլիական Դերբիշիրի 21-ամյա բնակչուհի Էննի Ուինդլին5 տարի շարունակ ողջ օրվա ընթացքում կերել է միայն մի կտոր տոստ ու խոզապուխտ։ Նման «կերակրացանկով» նա կշռում էր 29 կգ և միանգամայն գոհ էր իր քաշից՝ չնայած 5 անգամ հոսպիտալացվելուն։
Ամեն ինչ սկսվեց, երբ Էննին դարձավ 15 տարեկան։ Նա որոշեց մնալ միշտ նույն քաշին, պահպանել սլացիկ կազմվածքը, հետևաբար սկսեց հաշվել կալորիաներն ու խուսափել ածխաջրերից, մսից ու կաթնամթերքից։
Ավելի ուշ, սակայն, աղջկա մոտ առողջական լուրջ խնդիրներ ի հայտ եկան։ Էննիին անգամ սրտի կաթված էր սպառնում, իսկ ամեն կանգնելուց աչքերի դիմաց մթնում էր։ Հասակակիցների ու ծնողների հետ հարաբերություններն սկսեցին աստիճանաբար վատանալ, մինչդեռ Էննիին շարունակում էր դուր գալ իր բարակությունը։
Մի օր, այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվեց։ Աղջիկը ողջ օրը շոկոլադ էր ուզում ուտել և օրվա վերջում հանձնվեց՝ ուտելով կոնֆետը։ Առավոտյան նա կշեռքի վրա ավելորդ գրամներ չնկատեց ու շատ զարմացավ։ Այդկերպ ուտելիքի հանդեպ վախը սկսեց նվազել, իսկ մի քանի տարի անց նա սկսեց լիարժեք սնունդ օգտագործել։
Այժմ Էննին 45 կգ է կշռում և հրաշալի ինքնազգացողություն ունի։
29 կգ կշռող աղջիկն անճանաչելիորեն փոխվել է շնորհիվ շոկոլադի (լուսանկարներ)
Անգլիական Դերբիշիրի 21-ամյա բնակչուհի Էննի Ուինդլին 5 տարի շարունակ ողջ օրվա ընթացքում կերել է միայն մի կտոր տոստ ու խոզապուխտ։ Նման «կերակրացանկով» նա կշռում էր 29 կգ և միանգամայն գոհ էր իր քաշից՝ չնայած 5 անգամ հոսպիտալացվելուն։

7or.am