Չավուշօղլուն հանդիպել է Մայր Աթոռի պատվիրակների հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում ՀԱԵ պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե վարդապետ Անանյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Պոլսի «Ժամանակ» թերթի տեղեկացմամբ` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Շահե վարդապետ Անանյանը Անկարա էին ժամանել որպես Ամենայն հայոց կաթողիկոսության պատվիրակներ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի առկախված ընտրությունների հարցը: Թերթը կարևորել է այս հանդիպումը, քանի որ վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ շփում է հաստատվում Թուրքիայի իշխանությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև: