Հարցազրույց

17.03.2010 17:39


Մանուկ Վարդանյան

Մանուկ Վարդանյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ նորաթուխ ՕԵԿ–ական, ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանը պատասխանել է լրագրողների հարցերին

-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։

-Որովհետև երկար տարիներ համագործակցում էի այդ կուսակցության հետ։ Եղավ առաջարկություն, ընդունեցի։

-Եթե նախարար չնշանակեին, էլի կընդունեի՞ք այդ առաջարկը։

-Եթե առաջարկություն անեին, այն ժամանակ կմտածեի։ Միգուցե և դառնայի։

-Սերժ Սարգսյանի՞, թե՞ Արթուր Բաղդասարյանի խոսքն է վճռական եղել, որ դառնաք ՕԵԿ-ական։

-Արթուր Բաղդասարյանն առաջարկել է, նախագահը՝ համաձայնել։ Բնականաբար, հանրապետության նախագահն է նշանակել, ինքն է որոշում, բայց քանի որ կար կոալիցիոն պայմանավորվածություն, իրենք առաջարկել են։

-Հավատարի՞մ ՕԵԿ-ական եք լինելու։

-Իմ տարիքում մարդիկ ոնց որ թե հասուն որոշումներ են ընդունում։

-Տեսակետ կա, որ այս փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից են պարտադրված։

-Դուք ուզում եք, որ ես հանրապետության նախագահի փոխարեն պատասխանեմ։ Ես ո՞նց կարող եմ պատասխանել։ Ես ի՞նչ իմանամ՝ հանրապետության նախագահն ինչ է որոշել։

-Եթե ՕԵԿ-ը դուրս գա կոալիցիայից, կմնա՞ք այդ կուսակցության անդամ, թե՞ ոչ։

-Կմնամ։

Ճեպազրույցը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը