Եթե «Brexit»–ը հանգեցնի անկարգությունների, թագուհուն կտարհանեն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ ասել է, թե ցանկանում է «ընդունելի և գործնական» լուծում գտնել «Բրեքզիթ»-ի հարցում, որի շուրջ խորհրդարանում փակուղային վիճակ է ստեղծվել:
Մեյը փորձ կանի նորից խնդիրը քննարկել Եվրամիության ղեկավարների հետ՝ հուսալով գոնե մի փոքրիկ զիջում կորզել:
Այնուամենայնիվ, Բրյուսելում ասում են, որ մտադիր չեն վերանայել դիրքորոշումը՝ հավելելով, թե արդեն զիջելու տեղ չի մնացել:
Սա նշանակում է, որ եթե որևէ առաջխաղացում չլինի, հաջորդ ամսվա վերջին՝ մարտի 29-ին, Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը կհայտնվեն «կոշտ Բրեքզիթի» հարաբերություններում: Դրա հետևանքով Եվրամիությունը ստիպված կլինի անցակետ և մաքսակետ տեղակայել Եվրամիության մաս կազմող Իռլանդիայի Հանրապետության և Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի սահմանին:
Նման սցենարի իրականացման դեպքում անխուսափելիորեն կբորբոքվի վերջին երկու տասնամյակում թվում էր թե մարած իռլանդական հակամարտությունը: Բացի այդ, կծագեն անհաշիվ տնտեսական-իրավական վեճեր Լոնդոնի և Բրյուսելի միջև:
Սոսկ տեսականորեն չի բացառվում, որ քաղաքական և սոցիալական նոր բարդությունները կհանգեցնեն զանգվածային անկարգությունների:
Ի՞նչ անել այդ դեպքում: Պարզվում է՝ Լոնդոնում վերլուծել են նման հնարավորությունը և կազմել են արտակարգ ծրագիր, որը կկիրառվի զանգվածային անկարգությունների դեպքում:
Ըստ այդ ծրագրի՝ թագուհի Եզիսաբեթ Երկրորդին և նրա ընտանիքի անդամներին կտարհանեն՝ մայրաքաղաքից տեղափոխելով ավելի ապահով վայր: Թե կոնկրետ որտեղ՝ այդ մասին տեղեկություն չկա:
Ըստ էության, ճիշտ նման տարբերակներ են նախատեսվում նաև պատերազմի դեպքում:
Դեռ «սառը պատերազմի» տարիներին բրիտանացիները մշակել են խորհրդային միջուկային հարվածի վտանգի դեպքում արքայական ընտանիքն էվակուացնելու ծրագիրը:
Ինքը թագուհին, ըստ հաստատված ավանդույթի, քաղաքական հարցեր գրեթե չի մեկնաբանում:
Վերջերս իր ուղերձներից մեկում նա հպատակներին կոչ է արել վիճահարույց պահերին «գտնել համաձայնության եզրեր և չկորցնել մեծ պատկերն ըմբռնելու ունակությունը»:
Այդ ուղերձն արքայական պալատի խնդրանքով չի տեսագրվել: Ամենայն հավանականությամբ, թագուհու ուղերձի այդ պարբերությունն առնչվում է հենց «Բրեքզիթ»-ի շուրջ հանրային վեճին:

Աղբյուրը՝ azatutyun.am