Փաշինյանի նախկին կուսակիցը քննադատում է Փաշինյանին
Politica.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանի հետ, ով հեղափոխությունից հետո՝ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից։
–Պարո՛ն Համբարձումյան, դուք ներկայում իշխող «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ եք, սակայն դեռ հեղափոխությունից առաջ տարաձայնություններ ունեցաք այդ կուսակցության ղեկավար կազմի, հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ։ Այժմ դուք սոցցանցերում ու ԶԼՄ–ներում բաց տեքստով քննադատում եք Փաշինյանին ու նրա մերձակա շրջապատին։ Ինչո՞վ էին պայմանավորված ձեր միջև առաջացած տարաձայնություններն ու ի՞նչ մտահոգություններ ունեք ներկայիս իշխանությունների քայլերի, գործողությունների առումով։
–Կուսակցական գործունեությունը քաղաքական գործունեություն է, իսկ քաղաքական գործունեությունը պետք է լինի հրապարակային: Իմ ու պարոն Փաշինյանի տարաձայնությունները սկսվեցին, երբ իրար հերթ չտալով սկսեցին ճանաչել 2017 թվականի խայտառակ, միգուցե Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների լեգիտիմությունը:
Հետո «Ելքի» պատգամավորները, որոնք ի դեպ իմ նման տասնյակ թեկնածուների ձայների շնորհիվ էին դարձել պատգամավոր, սկսեցին շողոքորթել աշխարհաքաղաքական որոշակի բևեռի: Հիշում եք երևի «Ելքի»՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ պոպուլիզմը: Մինչ ընտրությունների անցկացումը ես ու Փաշինյանը հստակ քաղաքական պայմանավորվածություն ունեինք «Ելք»-ի արտաքին քաղաքական կուրսի ու հռետորաբանության վերաբերյալ: Փաշինյանը դրժեց մեր պայմանավորվածությունը:
Եվ, իհարկե, այն ստորությունը, որն ուզում էր իրականացնել Փաշինյանը Ախուրյանում, հարված էր իմ թիկունքին: Երբ ինքն ու «Ելքի» իր գործընկերները 2017թ․ Ախուրյան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում տարածքային հանձնաժողովի տեղերը բառիս բուն ու փոխաբերական իմաստով աճուրդի էին հանել։
–Խնդիրները բաժանենք ներքին ու արտաքինի։ Ներքաղաքական ոլորտում ո՞ր խնդիրները կառանձնացնեիք, որոնք չեն ցանկանում կամ չեն կարողանում լուծել գործող իշխանությունները՝ կադրային քաղաքականություն, տնտեսական աճ, արդարադատություն․․․
–Իսկ ներկա վիճակի մասով․ արտաքին հաջող քաղաքականությունը մշտապես կախված է լինում ներքին ճիշտ քաղաքականության հետ: Արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ներքին այն քաղաքականության վրա, որի արդյունքում տնտեսությունն աճում է, մակրո միջավայրը սկսում է ներդրումների համար դառնալ հարմար, իսկ ֆինանսները սկսվում են վերաբաշխվել հնարավորինս արդար: Ցավոք սրտի, այս ընթացքում բացի կենացներից մենք ոչ մի բան չենք լսել: Զարհուրելի է նաև Փաշինյանի կադրային քաղաքականությունը, որը, ըստ իս, ամենամեծ թյուրիմացությունն է մեզ հետ տեղի ունեցած՝ սեփական հարկի տակ Մալթայից կրած պարտությունից հետո: Բացարձակապես ոչ կոմպետենտ, ոլորտների, օրենսդրական գործունեության երբեմն նաև տարրական գրագիտությունից զուրկ մարդիկ նշանակվում են պատասխանատու պաշտոնների:
-Արտաքին հարաբերություներում ինչպիսի՞ խնդիրներ կառանձնացնեիք, որոնք լուրջ մարտահրավեր կլինեն գործող իշխանությունների համար։ Օրինակ՝ դուք շատ եք խոսում ԵԱՏՄ-ի հարցում Փաշինյանի դիրքորոշման կտրուկ փոփոխության մասին, ժամանակին ՔՊ-ում այդ հարցում դիրքորոշման հստակեցման խնդիր եղե՞լ է։ Կցանկանայի խոսեիք նաև Արցախի հարցում գործող իշխանությունների վարվող քաղաքականության մասին։ Շատերը մտահոգություն են հայտնում, Դուք մտահոգվելու խնդիր տեսնո՞ւմ եք։
–Փաշինյանն իր քաղաքական շահի համար կարող է օրը տասն անգամ քաղաքական դիրքորոշում փոխել: Դիրքորոշումներ, որոնք ոչ թե իրար փոխլրացնում են, այլ իրար հակասում: Ու իրեն շրջապատող անսկզբունքային թիմն իր շեֆի հետևից կկրկնի, կհամոզի հասարակությանը, որ Փաշինյանը ճիշտ է: Նա ասում է՝ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, բոլորը միաբերան կրկնում են դա, հետո ասում է, որ ճիշտը ԵԱՏՄ-ում մնալն է, ու բոլորը էլի նույն ջերմեռանդությամբ շարունակում են կրկնել:
Արտաքին միջավայրում ամենամեծ խնդիրը, որն ունի Փաշինյանը, դա վստահության պակասն է: Այն ավելի ցայտուն է զգացվում ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերությունների ֆոնին:
Ժամանակին Փաշինյանը ցանկանում էր ամեն գնով սիրաշահել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ու նրա լիդերին: Իսկ «Լուսավոր Հայաստանը», ինչպես գիտենք, պրոեվրոպական ուժ է, ու կարծես թե դա չի էլ թաքցնում: Սա էր պատճառը, ենթադրում եմ, որ երկու տարի առաջ Փաշինյանն արտաքին քաղաքական կուրսի փոփոխության էր դրդում այն ժամանակվա իշխանություններին, որպեսզի սիրաշահի Էդմոն Մարուքյանին, որպեսզի ավելի հավանական դառնար մեկ կուսակցության՝ ժամանակին իր առաջ քաշած թեզը:
Ինչ վերաբերում է Արցախյան հարցին. այստեղ, կարծում եմ, դարձյալ խնդիրը Փաշինյանի նկատմամբ վստահության պակասն է՝ արդեն ներսում: Նախ Արցախյան հիմնահարցին չտիրապետելը, որը արտահայտվում է իր ու իր թիմակիցների իրար հակասող, երբեմն զավեշտալի արտահայտություններով: Իրար են հակասում ոչ միայն Փաշինյանի ու թիմակիցների, այլև Փաշինյանի ու Փաշինյանի, Փաշինյանի ու միջազգային պաշտոնյաների հայտարարությունները: Զգացնել է տալիս միջազգային հարբերություններից, դիվանագիտական էթիկայից հեռու լինելը:
–Ձեր կարծիքով՝ դաշտում գործող քաղաքական ուժերն ի վիճակի են սպասարկելո՞ւ հանրության քաղաքական պահանջարկը, թե՞ նոր որակի ու գաղափարական ուժի անհրաժեշտություն եք տեսնում։ Նման միտում կարելի է տեսնել Ձեր գրառումների ենթատեքստում։
–Ես չեմ կարծում, որ հիմա կա հստակ ձևավորված հանրային պահանջ: Չեմ էլ կարծում, որ այսպես կոչված ավանդական ուժերը ի զորու են ներկայումս այն ձևավորել:
Պետք է ստեղծել կոմունիկացիա հայրենասեր, գրագետ, երկրի կառավարմանը մասնակցելու ցանկություն ու ամենակարևորը կարողություն ունեցող մարդկանց միջև: Նրանք պետք է իշխանություններին իրենց տեղը դնելուց զատ նաև կարողանան ցույց տալ պոզիտիվ արդյունք՝ կլինի դա գյուղի, թե քաղաքի արդյունավետ կառավարման տեսքով, թե ինչ-որ հիմնարկի, կազմակերպության՝ արդեն երկրորդային է: Կարևորը, որ նեգատիվ դաշտ ստեղծող քննադատությունը չեզոքանա իրենց պոզիտիվ արդյունքներով:

–Ես չեմ կարծում, որ հիմա կա հստակ ձևավորված հանրային պահանջ:
Չեմ էլ կարծում, որ այսպես կոչված ավանդական ուժերը ի զորու են ներկայումս այն ձևավորել:
Պետք է ստեղծել կոմունիկացիա հայրենասեր, գրագետ, երկրի կառավարմանը մասնակցելու ցանկություն ու ամենակարևորը կարողություն ունեցող մարդկանց միջև: Նրանք պետք է իշխանություններին իրենց տեղը դնելուց զատ նաև կարողանան ցույց տալ պոզիտիվ արդյունք՝ կլինի դա գյուղի, թե քաղաքի արդյունավետ կառավարման տեսքով, թե ինչ-որ հիմնարկի, կազմակերպության՝ արդեն երկրորդային է: Կարևորը, որ նեգատիվ դաշտ ստեղծող քննադատությունը չեզոքանա իրենց պոզիտիվ արդյունքներով:
Զրուցեց Դերենիկ Մալխասյանը